Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7

Յարիս բաղի լուրս կուռն առած
Ման գամ անճար է պտուտ տալով.
Ձմրան ղարիբ բլբուլ դառած,
Վարթիս համար պտուտ գալով։

Բլբուլն աչկը թաց, վարթ տեսավ,
Լիզուն բացվից — «ախ, վարթ», ասավ,
Կարոտալի տարու հասավ,
Աչկը դառավ պուտ-պուտ ալով։

Բլբուլին զրգից գուլշանից,
Ջուխտ աչկիրըն արնակալից.
Ախըր քիզ ինձանից հանից
Մե չար հիմար, պտուտ գալով։

Քու սրտումըտ ինչ կար, մալագ,
Վուր միզ բերիր էսենց քալագ.
Միզնից գնաց Չարխի-փալագ
Գլուխն անդաթար պտուտ տալով։

Խոսկին հաստատ Սայաթ-Նովեն
Աշխարն առանց յար ի՞նչ կոնե.
Յիդ դառավ, ինձ դիբավ յարեն
Գցած մե քար, պտուտ գալով։