Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8

Նազլու յարի նախշը տեսեք, ղալամի ղաշեն բաց է լած,
Մե թիլն էրծաթ, մեկելն օսկի, հուսիրը դոշին բաց էլած...

Յա՛ր, վուտըտ դիր իմ էրեսին, վուտիտ տակի քուլըտ յիս իմ,
Համաշա քու դռանն ընգած, տուսաղ արած ղուլըտ յիս իմ.
Արի, մետի բաղըտ գնանք, քու բանգա բլբուլըտ յիս իմ,
Աշկիրըտ վունց կարմիր կոկոր, վարթի պես ջաղեն բաց էլած։

Աշուղներուն ջունուն կոնե, բլբուլ լիզուն թե բարբառի,
Քիչ է մնում սրտիս շուշեն անջիգարըն խփե քարի,
Պատկիրքըն արիվից վառ է, էնդուր իմ դառի սարսարի,
Տեսնողնիրրն ասում ին, թե էշխի կըրակեն բաց էլած։

Ջունուն դառած ման իմ գալի, ուշկ ու միտկըս իրար շաղած.
Պռունգներուն քաղցր շաքար, ղանդ ու նաբաթ ունե մաղած,
Քերնում սիրուն ակըռքնիրը մարքարիտի նման շարած,
[Ով տեսնում է, էս է ասում — «Հնդու նաղաշեն բաց էլած»]։

Հուտը յիրգիրն, աշխարն առած մանիշակի դա՛ստին մըտիկ,
Ուզում է թե միզ սըպանե, անողորմի ղաստին մըտիկ,
Ջունուն մի գառ, Սայաթ-Նովա, նազլու յարի նաստին մըտիկ.
Զար ու զարբաբ, ալ ու կանաչ, խաս ու ղումաշեն բաց էլած։

Դասատ բեդաստա թարփանուր-ի հանգով։