Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9

Հնդու ղալամ քու նախշը չի փչանա.
Մսրու բերած զար իս, ռանգըտ է կիրմիզ.
Գարնան յասաման իս, փոթլով աննըման,
Սարումըն մանիշակ՝ բաղչումըն նարգիզ։

Գո՛զալ, շանց տու քու սիվ խալի դուզանին,
Շող-շափաղըտ չի հիռանում մի զանից.
Վունց սըպանից, վունց սաղ թուլից նազանին՝
Լողմանի պես ասի, «քիչ էլ, քիչ...» ազիզ։

Մարալ բոյըտ տեսնողին տամ երանի,
Շաքարն ի՞նչ է, հասնե քու քաղցր համին,
Գոգալ, արի, վատ անուն դու մի հանի՝
Մեջլումի պես չու մի գըցի անյար միզ։

Զուլփիտ թիլը ջգիլ իմ հանց մե շանա.
Դուն արիվ իս, յիս էլ մե գուլ — սամսանա.
Յա՞ր, էշխեմետ յիս դառիլ իմ դիվանա,
Սահլուլի պես մնացիլ իմ յիս աջիզ։

Սայաթ-Նովուն քու ձեռով մի սըպանի.
Ջանիտ մատաղ հողը մինձ Հնդստանի.
Դուն քիրման-ղումաշ իս Արաղստանի,
Սիրուն ծամիտ արժեն Ղըթըրզ ոլ Սակիդ։

էս Արութինի ասած վարսազ: