Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահուզար իմ քաշում, ա՜ման.
Քիզնից ուրիշ չունիմ գուման.
Ծուցիտ մեչըն չայիր չիման.
       Չի՛ ման ասիմ,
       Մուրախաս իմ,
Սըրտումս ունիմ իղբար իման։

Իղբար իմանեն չանցկենամ,
Առանց քիզ մին օր վո՞ւնց կենամ.
Բերնումըս դընիմ սանձ՝ կենամ.
       Սանձահարիմ,
       Սիրտըս վարիմ՝
Անհընանալու գանձ կենամ:

Գանձ իս սիրով ու սիրեկան,
Ղիմեթ ունիս անգին ական,
Լալ ու ջավահիր պատվական.
       Պատիվ անիմ
       Քանի ջան իմ,
Չուն աշխարս է անցողական։

Անց մի կենա, թե հալալ իս,
Մի մոր ծըծած, մի մոր գալ իս.
Ղաբուլ ունիմ, թեգուզ հալիս,
Չունքի իլթիմազ իմ անում, [յա՞ր, ամա՜ն]։

Իլթիմազըս է՛ս է, ջանըմ.
Օրըս հիդըտ կես է, ջանըմ.
էշխըն էստու պես է, ջանըմ.
       Ջանըմ—ջանիս,
       Աննըման իս.
Աշխարս ուս ու տես է, ջանըմ։

Ուս ու տիս արա, իմացի.
Մըտիկ արա աղ ու հացի.
Թաք իղրարին դըրուստ կացի.
       Կաց իղրարին —
       Ահլի շարին,
Յիփ միռանիմ, վըրես լացի՛։