Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10

Ասեցին, թե Շախաթա՛յի, յիս կանչում իմ հա՜խ, մադաթ.
Ինչ արնով վուր ներկված ըլիս, էդ գրած կուլի հալբաթ.
Փերիներու էշխն ընգնողըն իր խիլքը քամ կու տեսնե.
Օրը մէկ է, ցավը՝ հազար, ղալն Էլ շատ գամ կու տեսնե։

Շատ անուս մարթ էշխի կնգնե՝ խոսկը խոսկին չի կապի,
Վարպետին ով աշկիրտ չըլի, վիրչումն ղամ կու տեսնե։
Կողըտ քըսի փորձաքարին՝ սարրափը ղալբն իմանա.
Գուզիմ սիրտըտ շանց տաս, տեսքըտ ամեն մարթ հա՜ կու տեսնե։
          
                         Անգաճ արեք, աթամ որթիք.
                         Վուչ սիվ բուրթըն ալ կուլի,
                         Վուչ սոնեմեն կաթ կու կթվի,
                         Վուչ արաբին խալ կուլի.
                         Վուչ ծըտերին գոհար կուլի,
                         Վուչ ակռավին լալ կուլի.
                         Վուչ ծառերին շուշա կուլի,
                         Վուչ էլ ուղտին նալ կուլի.
                         Վուչ թրթուռն աբրեշում կուտա,
                         Վուչ սիվ ճանջին պալ կուլի.
                         Վուչ հարամը հալալ կուլի,
                         Վուչ էլ ջահնամ կու տեսնե...

Վուչ աշկերիս քուն է գալի, վուչ զարթուն իմ աշխարում.
Կինքում էսքան բաներ կուլի, Սայաթ-Նովան կու տեսնե։

          էս դիվանին Արութինի ասած է։

          Այս խաղը երգչի դավթարում առաջինն է (ծանոթ. կազմողի)։