Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11

Վունց վուրսնուրթի ձեռից փախած մե մարալ.
Համ ամոթով, համ արով յարն է գալի.
Պըռունգնիրրն միղըր, սիրուն չանին խալ,
Միչկըն օսկե քամարով յարն Է գալի։

Ման իմ գալի, սիրտըս էշխի մեջ վառած.
Էշխի փոլադ զինջիլի տակ ղուլ դառած.
Աշխարով մեկ շուղքըն արիվիցն առած,
Կերպարանքը ղամարով յարն է գալի։

Ինքը հրիշտակ, բա մոր շնուրքը տեսեք.
Մարքարտի պես ակռեքի շարքը տեսեք.
Ձեռի սանդրը, ծամէր օլորքը տեսեք,
Սիվ զոզփիրըն շահմարով յարն է գալի։

Դոշիս վրա յարըս էշխի նիտ ցըցից,
Ջունուն արից, սրտիս միջըն հուր լըցից.
Բուք ու բորանն անմիղ հոքուս մեջ գըցից,
Ձըմռվան պես զահմարով յարն է գալի։

Հուսըն՝ սմբուլ, զուլփըն պատկիրքին վայիլ.
Ըստիղծված է իսկը գոզալին ղայիլ.
Ռափիղ Սայաթ-Նովեն դառավ հրմայիլ,
Շուրը ղալամքար՝ գարով յարն է գալի։

էս ղափիա է. Արութինի ասած։