Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12

Ղարիբ իմ, արուն իմ լալի
Դժար դարի հանդիբելով.
Տեր իմ կանչում կսկըծալի,
Կինքում լարի հանդիբելով։

Քու ձեռով գինին խմեցի,
Վաթանեմես ձեռ քաշեցի,
Փարվանայի պես էրվեցի
Հուր ու նարի հանդիբելով։

Վաթանեմես յարն ինձ հանից։
Ղարիբ տիղում սիրտս հալից,
Փահրադի պես ցավն ինձ կալից
Մե մինձ ղարի հանդիբելով։

Վուրսնուրթի պես չոլից ընգա,
Սոն այի պես գոլից ընգա.
Բլբոզի պես դուլից ընգա,
Փուշ ու խարի հանդիբելով։

Սայաթ-Նովեն իմ էշխ արած,
էրեսըս ճամփիտ փարշ արած.
Կինքիս կանանչ թաղն ավիրած,
Անսիրտ յարի հանդիբելով։