Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13

Փոշման կուլի, ովոր յարի անուն տա՝
Դարդըս հավաքվիլ, մե ամբար է դառի.
Տեսա աշխարի զարթ, տեսա նովջիվան,
Տեսա նազլուն շամս ու ղամար է դառի։

Ամեն զուրիր մե մե օլրած նիտի պես.
Ակըռքնիրըն յաղութ, մարքարիտի պես.
Փահմով անջախ ճանաչիս, թե հանդիբես.
Չինի տեսքը, տեսա, ջամար է դառի։

Տեսա բոլրած լուսնակի նըման կանգնից,
Արիվի պես ջուղքըն գըցից, յան կանգնից,
Թերթերուկին ալմասի պես բան կանգնից,
Ջուխտ աչկիրըն տեսա, խումար է դառի...

էշխի փերուն տեսա, խիլքըս պակասից,
Աչկըս փակվից, արտասունքըս վեր հուսից,
Արիվ դառած էն յարի պայծառ լուսից,
Սայաթ-Նովեն, տեսա, ղամար է դառի։


էս Արութինի ասած է ջահմոհըրլա - յարանա։