Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14

Դուն համաշա աշուղներու փիքրին իս,
Քու վատ ամալեմեն վառած իմ, վառած։
Արեգագի նման շուղք իս գըցում միզ,
Քու մահ-ջամալեմեն վառած իմ, վառած։

Մահ-ջամալըտ դառած օսկե վարազով.
Զեռիտ ունիս լիքը փնջան՝ արաղով.
Յար, չիմ տեսի քի պես խիլքում շաղախով.
Թաքուն խիալեմեն վառած իմ, վառած։

Յիս քիզի վունց նմանցընիմ շինարի,
Չուն շինարրն կըրակումըն կու վառի,
Նախշըտ փոխում իս հազար մե թահարի,
Ակռեքիտ լալեմեն վառած իմ, վառած։

Յա՛ր, քու էշխով դուն իմ սիրտըս վարիլ իս.
Ջունուն արիլ, խիլքըս գլխես տարիլ իս,
Լալ մարքըիտը բիրնիտ հատ-հատ շարիլ իս,
Քու էդ սիվ խալեմեն վառած իմ, վառած։

Նազլոը յարի մոդ է սիրտըս սիրավուր,
Գոշիս մեչըն սուր-սուր նիտիր թունավուր.
Սայաթ-Նովեն իմ յարեմեն վիրավուր,
Միշտ յարի ձեռնեմեն վառած իմ, վառած։