Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15

Նազլու յարը բաց է էլի վարթի պես,
Լուսը վարթ է, Էրեսը վարթ, խալը վարթ.
Մե վարթին բլբուլ կու սիրե, մեկին՝ խար,
Աչկը վարթ է, ունքը վարթ, ջամալը վարթ։

Թե վուրսնուրթ իս, սարի մարալ դուն բըռնե.
Թե սովդաքար իս, սըվթային ձեռ մեկնէ.
Յարը հաքին խաս-ատլասե շուր ունե.
Սիպտակը վարթ, կանանչը վարթ, ալը վարթ:

Գիշեր-ցերեկ աչկես արուն է կաթում.
Զալումն ուշկըս տարիլ է մե սըհաթում.
Չերնեն լալ է թափում, ինձի խըրատում.
Բառը վարթ է, լիզուն վարթ, խընդալը վարթ։

Պատվական տեսնելու նովաբին-աջար.
Բլբուլին սըպանող թոփ վարթի սաջար.
Սալբու նըման ամառ ձըմիռ կանանչ ծառ.
Դոշը վարթ է, ծոցը վարթ է, շալը վարթ։

Գուզիմ յարն ինձ չը գցե իր դիդարեն.
Գուզիմ էշխի թըրով սիրտըս պատառն.
Սայաթ-Նովուն յարի էշխըն թող վառե,
Հուրր վարթ է, կըրակը վարթ, փալը վարթ։