Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16

Յիս իմ յարին իլթիմազով ասեցի՝
Նարքիլն ինձնից, բաղչեն քիզնից, բաղ քիզնից.
Թե վուր դեմ չէ, ղաբուլ կոնե բաղմընչին՝
Կտրիչն ինձնից, շամամ քիզնից, բաղ քիզնից։

Բեմուրվաթ յար, աջաբ ի՞նչ կա ղաստումըտ.
Աջալի պես հոքիս բռնած դաստումըտ.
էշխըտ չէթուղ ժուռ գամ կանանչ բաղչումըտ,
Բլբուլն ինձնից, կոնչեն քիզնից, շախ քիզնից։

էշխետ ջունուն, թամամ բեքար իմ դառիլ,
Դուն իմ դոշիս լիզվիտ նիտիրն իս շարիլ,
էսքան ցավիրն իմ սրտումն իմ յիս տարիլ,
Դուգունն ինձնից, ղամզեն քիզնից, դաղ քիզնից:

Պռունգնիրետ միղր ու շաքար իս ծորում,
Քու պատկիրին կարոտ յարին չարչարում.
Ինձ էրեցիր էշխիտ վառած հուր-նարում,
Փարվանն ինձնից, կըրակ քիզնից, շամ քիզնից։

Վուրսնուրթ էի, թարլանը բանդիս զիբավ,
Մարալին նըշան առա՝ նիտն ինձ դիբավ,
Սայաթ-Նովեն ասաց, թե ղանդ իս դու լավ,
Շարբաթն ինձնից, շաքար քիզնից, շավղ քիզնից։


Էսպես յարանա, լավ ուչլամա, Արութինի ասած.
Ով սովորի թողություն շնորհի, ամեն։