Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17

Արունը մե կռնեն, ցավը մեկելեն.
Իմ էս յարեն ազալից է, գոզալից.
Տակռին սրտիս՝ դոշիս բերան ունե լեն.
Իմ էս յարեն ազալից է, գոզալից,
            Գոզալից, յաղի գոզալից։

Մեջլումի պես Լեյլու համա խիվացած,
Յիս բլբուլ իմ, զոռով վարթես հիռացած.
Շա՛տ մարթ կոսե՝ դուգուն դաղեն սիվացա.
Ամա իմը սազալից է, գոզալից...

Հա լալիս իմ, ինձ մե ուրախ օր չէլավ.
էս ցավեմեն փախչելու հընար չէլավ.
Շատ ման էկա, դարդիս դիղ ու ճար չէլավ,
Չունքի յարես ազալից է, գոզալից,
            Գոզալից, յաղի գոզալից։

Գրած գիրըս յարիս ձեռը չի ընգնում,
Ղան դամարըս բաց է՝ կապող չիմ գթնում.
էնդուր ջարեն վրեն մելամ չի գնում,
Վուր իմ յարեն ազալից է, գոզալից...

Սայաթ-Նովեն կարթացիլ է մինչի լամ.
Ախ քաջելեն կորցըրիլ է խիլք ու փահմ.
Փիլթեքը հաճ դրած, չէ կանգնում մհլամ՝
Իմ էս յարեն ազալից է, գոզալից.
            Գոզալից, յաղի գոզալից։