Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18

Անդուռ, անհիրթ մե հուջրա է միր հոքին,
Միչինը յա ջավահիր է, յա դանա.
Անգետ մարթը չի հասկանա կու կոտրե՝
Լալ մի ծախի՝ ովոր ղադրը չիմանա։

Փառք տուր հազար ու մե անուն հազրաթին՝
Գահի դուռը բանա, ղսմաթ վեր թափի.
Հալալ հերը վունց կու մորթե զուրիաթին,
Վուրթին միռնի, յիփ սուք կոնե յադ անան։

էս անցավուր միր աշխարը չէ կշռած,
Աշղութենի քաշը կշիռք չէ քաշած.
Փիր-ուստադի ղահրը ովոր չէ քաշած,
Տուրք վուտանի յա մե հորթ է, յա դանա։

Տերն ըստիղծից արար-աշխար, կինք ու մահ.
Փակ աշկիրով բեյթիրըս չին հասկանա.
Սայաթ-Նովու հոր վաթանից հարց կու տան,
Ասում է, վուր Հալաբն է, յա Ադանան։