Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19

Կինքըս մընաց դարդ ու ցավի ճանգումըն,
Սիրտն էլ անվիրջ գուզե սուր[1], Սայաթ-Նովա,
Աչկեմես չէ պակսում ալ-արտասունքըն,
Մեկը չասից «մընա լուռ», Սայաթ-Նովա։

Մատաղ ըլիմ համ ադաբին, համ արին,
Արիվ դառած խոնար, անմիղ դիդարին.
Դե վուր նավըտ լիս հասցըրիլ քանարին,
Ղաստ արա, չը լցվե ջուր, Սայաթ-Նովա:

Խիվ սիրտ, անմիղ դարդ ու ղամին ընգար դուն.
Փարվանի պես վառած շամին ընգար դուն.
Վուրսնուրթի պես դե վուր սարիրն ընգար դուն,
Սարալ տեսնիս, նիտով տուր, Սայաթ-Նովա։

Այիփըն ու բիմըն անգիր սովրեցիր,
Քու գոզալին սազական զառ գորձեցիր.
Կորցըրեցիր յարըտ՝ խիլքից զրգվեցիր,
էլի փառք տուր Աստըձուն, Սայաթ-Նովա։

Անմահական ջուրն ինձ ջամում տրվեցիր,
Հուր ու կրրակ բուրես քամուն տրվեցիր.
Յարսուն տարվա կինքըտ մահուն տրվեցիր,
Խիլքըտ գլխիտ պահիր դուն, Սայաթ-Նովա։

  1. Խրախճանք (պարսկ.)։