Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20

Դոշիս վրա արնուտ դուգուն-դաղ ունիմ, դաղ ունիմ,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն.
Յարիս համա գլխիս վրա տիղ ունիմ, տիղ ունիմ,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն։

Բեմուրվաթ յա՛ր, ա՛սա, յիս քիզ ի՞նչ արի, ի՞նչ արի,
Իս խիվ սիրտս էշխի միչըն հասցըրի.
Բահլուլի պես էշխի դամն ինձ նինջ էրիտ,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն։

Դարդ է տվիլ, զարդիս դարման չէ գթնում.
Ձեռնեմեն չիմ պրծնում, ցավս չէ հատնում.
Սոնաս հիռու ընգավ գոլից՝ չէ հասնում.
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն։

Լիզնուրթ դառած խուր ծովիրում մաշվեցի.
Փահրադի պես սարին քըլունգ քաշեցի,
Մեջլումի պես Լեյլու համար գժվեցի,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն։

Սիվ ջիգարըս մուռըս թաքուն պահում է.
Ղան-դամարըս բաց է՝ սիրտըս դողում է,
Սայաթ-Նովեն լալով հա՜ նվաղում է,
Աչկը դրած նազլու յարի տիս գալուն։


Էս լավ վարսաղ է. Արութենի ասած,
Ով սովորի թողություն շնորհի։