Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

21

Հոքով, սըրտով գուզիմ տեսնէ պատկիրըտ,
Փարվանայիտ արի, մի վառի դուն նար.
             Սիվ իմ հաքի յար,
             Ընգիլ իմ աշխար.

Աշխարումս էլ լավ ու վատ չը մընաց,
Վուր չասեի լիզվով անողորմ յարին,
             Իմ անջիգարին,
             Լալ ու գոհարին.

Լալ-գոհարը բիրնում, շարված տեսա յիս.
Զառ մազիրրն ուսին փըռված տեսա յիս.
Վարթ ու միխակ ձիռին բըռնած տեսա յիս.
Արի, դուն սեյր արա կանանչ թաղերուն,
             Ծաղկած բաղերուն,
             Ճանանչ տիղերուն.

Տիղ կա, հոքիս մե ժամ հանգիստ չէ ճարում,
Չունքի նա՛զլուս է ինձ վառում, չարչարում՝
Անհանգչիլի հուրը սրտիս չէ մարում.
Տեսա վուր նա անխիղճ մե սրտակեր ա,
             Կռվի հետ սեր ա,
             Կանչեցի՝ «մեռա»...