Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չի հավատա, չի հասկանա իմ ճարը.
էլ չը մարից սիրտըս էրող հուր-նարը.
Թե վուր միղըս էս էր, մորթեր ինձ թըրով,
           Կախեր ղանարով,
            Նամուսով, արով.

Նամուս-արը փառք ու պատվի հիմքըն է,
Աշուղներու էշխի թասը լիքըն է.
Սայաթ-Նովեն քիզ ի՞նչ արից կինքումըն,
Վուր դուն նըրան հասցըրեցիր կըսկըծի.
           Բազար իս գըցի,
           Փայ չանիս օցի։


Էս Արութինի ասած է. եգազլամա (—զինջիրլամա)։