Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22

Խի՛վ սիրտ, արի, անդա՛ս արա խըրատիս.
Բարի լիզվով անիծկ տվող չըլիս դուն.
Վուշ դուն չարին վազե, վուչ էլ չարըն՝ քիզ.
Սատանի հիդ ընդիր ըլող չըլիս դուն։

Մեյդան մըտիր, թե վուր գիդիս կու շահիս.
Փիրի ճամփից թե դուս գաս, կու շիվարիս.
Ինքըտ կընգնիս, թե ուրիշին հուր փորիս.
Պարզն ու լավը կինքում թաղող չըլիս դուն։

Մարթ կա իսկը հայվանի պես կարածե,
Դալդա տիղն էլ ծախու գոհար ման կածե,
Ամեն մարթու հոքում ասլան քընած է.
Փուշ կա, աչկըտ փակ վարթ քաղող չըլիս դուն։

Ամեն մարթ իր սըրտին հավասար կուլի.
Կեհա իրեն բաբին բարեբար կուլի.
Ով էլ կինքում քիզ միշտ ամագդար կուլի,
Նիղն ընգնիլիս հիռվից նայող չըլիս դուն։

Ո՞վ կու հասնե անց կացած էն մինձ մարթկանց,
Միր պապիրի խոսկըն լավ է լալըն կանց.
Ծառի վուրթն իր միջեն կուլի գոյացած,
Սայաթ-Նովա, չար բան ասող չըլիս դուն։

էս Արութինի ասած է. օգութլամա։