Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

23

Քաղցր խոսող, յար, բլբուլ իս ինձ ամա,
Քու պես փերու գովքըն ո՞վ ինձ պես ասից.
Քի տեսնելուց յիս դառիլ իմ դիվանա,
Խիլքըս թռիլ, ով գիտե ո՞ւր է հասիլ։

Դուն իմ սրտի սիրու իշխանն իս դառիլ,
էշխիտ պեծը ջանըս գցիլ ու վառիլ.
Աշխարով մեկ ինձ խայտառակ իս արիլ,
Արի, ասա, թե ռաղիփըն ի՞նչ խոսից։

Ծոցիտ միջին բաղչա ունիս, բաղ ունիս,
Զեռիտ օսկե թասը լիքն արաղ ունիս,
Պըռունգներուտ սաղի ու ղոնաղ ունիս,
Յարաբ տանըտ ո՞վ է խմիլ էտ թասից։

Մատաղ ըլիմ թուխ աչկիրի կամարին,
Միչկին կապած չարքազի զար քամարին,
Արիվի դեմն առնող սիրուն դիդարին.
Հաքինը ջեր սադա էր, վուշ ատլասից։

Յարիս ծոցի ջուխտ նռներից վազ անցա,
Բլբուլի պես վարթի խարից վազ անցա,
էն զամանն է, վուր իմ յարից վազ անցա,
Զուրդ մնացի յարիս ջանից, նափասից։


Էս Արութինի ասած է. չարանա լավ վարսաղ։