Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24

Դարդս շատ է, ասիլ չիլի աշխարին.
Արզ իմ գրիլ, թողիլ խանի ումուղին,
Արթար կտրի, դիվանըս արթար անի,
Միղ ունենամ՝ ինձ տա կանի ումուդին։

Դե վուր արզուհալըս ձեռըտ առար դուն՝
Բադեշխանի լալըս դուն իս ու կաս դուն։
էս է գրած արզուհալիս իմ թղթում —
«Կինքս մատաղ յարիս-ջանիս-ումուդիս»։

Ժեռ քարումն տակռի չի տա ալ վարթըն.
Առանը յիղի կու հանգչե վառ ճրաքըն՝
Ակռավին ինչ պետք է բադ ու բաղաթըն՝
Բլբուլըն կուլի գուլջանի ումուդին։

Ով հասնում է, գալիս է ծով-ումմանով,
Իրեն տեսնում ու մնում Է դումանով.
Լավութինը ովոր յիդ տա շամանով,
Կնգնի պատվից ու սեղանի ումուդից։

Միր Էս ճամփեն փիր ուստադից միզ մնաց,
Էնդու համա սիրտըս էջխով է լցված.
Սայաթ-Նովուն հենց վուր տեսնեք մահացած,
Տարեք, թողեք գերեզմանի ումուդին։


էս ղափիան Արութինի ասած է, ապրիյի 20-ին քրոնիկանի 441-ին: