Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25

Դե վուր կոսին էս աշխարս ունայն է,
Էնդու համա սոյբաթ սազից վախում իմ.
Բլբուլըն[1] վուր թռչը գնա իր բունը,
Դարդակ թողած՝ էն ղափազից վախում իմ։

Չը լինի թե նիտվանիղըտ բոշցընես,
Աջայն իսկույն հոքուտ դռնից կնգնե ներս,
Կինքիտ թիլր ձեռը կառնե, խաղցրնե.
[Էդ խաղերից], էդ ջանբազից վախում իմ։

Ուզում է գա կինքիս բինին հասանի,
Ամեն անգամ, ամեն դամար կես անի,
Խամը թող տա, աբրեշում ու խաս տանի՝
[Վուղչը չառնե, էդ ղազազից վախում իմ]։

Աջալը գա, ինձ ահուզար կու բերե,
Հուքմն ունե, ջանիս աղար կու բերե.
Հինգ արջին կտավը բազար կու բերե՝
Զոռ սովդաքար էդ բազազից վախում իմ։

Սայաթ-Նովեն կոսե խաթեն հասնում Է,
Միղաուրնիր, ղուչումաթըն հասնում է,
Փառք հախ տիրուն, արթար դատըն հասնում է՝
Միղքը չափող էն թարազից վախում իմ։

Էս լավ հախանա-զափիա է:
Ով սովորի, բարի հիշի (ողորմի ասի) ամեն։

  1. Հոգին (փոխաբ.):