Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

26

Մե մարալ վուր ասլանի մորթի մաշկե,
Էլ խիղճ վուրսնուրթն էնենց ավին ի՞նչ անե.
Թե ուզենա փանդով ցանցի մեչ քաշե,
Յիդ փախչիլիս «հարայ-հը՜րեն» ի՞նչ անե.

Հեստի մարթ կա, խիլքը վուտքի միջումն է,
Հիռու քաշված, կինքից խաբար-բան չունե.
Օց կա, պոչի ծերը հա անգաճումն է,
Նըրան ջադուքարի դուվեն ի՞նչ անե։

Քոշք շինելու համա լավ միմար պիտի,
Ամեն բանում շատ լավ խաբարդար պիտի.
Աշուղն էլ շատ փուրցված քամանդար պիտի.
Չաղ կրրակին անյիղ թավեն ի՞նչ անե։

Շատ-շատիրնին ընգիլ յարի հավասին.
էշխի ընգար, լիս ազատվի էլ բասից.
Շիրինը մաթ մընաց քըլունգի սասին.
Փահրադի պես սար հատանելն ի՞նչ անե։

Հիմի ո՞ւր է Նադիր-Շահ ու Տեր Ղազար,
էն վախտի մելիքըն—Աղա Մինիշկար.
Ո՞ւր է էնենց դիվան, ո՞ւր է էնենց Շահ,
Չը կան, հորքիս, Սայաթ-Նովեն ի՞նչ անե։