Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

27

Մե գուզիմ թե ուրիշ յարի թուշ ըլիմ,
Վախում իմ թե արանքըն բաս գա, գնա.
Յարիս ճամփին կանգնիմ, սիրով սեյր անիմ
Վայ թե չար աչկ, ծաղր ու տնազ գա, գնա։

Սիրտս էրից, կրակ ունիս — նար ունիս.
Հայա ունիս, աղար ունիս, ար ունիս.
Եկ, ինձ ասա, թե վուր ուրիշ յար ունիս,
Մե գիր գրե, թող վազե-վազ գա, գնա։

Արարիչըն զարմուցիղըտ պահպանե.
Վարպետ պիտի՝ սիրուն տեսքիտ գովք անե.
Վուրդի էլ վուր նաղլու յարը սուք անե,
Էնթի քաղցր սոյբաթ ու սաղ դա, գնա։

Մատաղ ըլիս քու ջիգարին, աչքի լուս.
Կինքըս առնէ թող ժեռ քարին, աչկի լուս.
Հաստատ մնա քու. իղրարին, աչկի լուս.
Չարի օրըն թող հազիվհազ գա, գնա։

Գողալ, եկ, ինձ սի գըցիր էտ ջանջալին.
Դոշըս դեմ առավ քու էշխիտ խանջալին.
Սայաթ-Նովու օրիրըն վուր դինջ ըլին՝
Պիտի ռաղիփն իր ջանից վազ գա, գնա։