Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

28

Միտկըտ ի՞նչ է, իմ նազանի, ազիզ յար,
Չշփոթվիս դուն միր էս խոսկիրեմեն,
Ախ քաշելեն լիրթ ու թուքս զայ էլավ,
Արուն—արտսունք հուսից միր աչկիրեմեն։

Յա՛ր, գիդիմ, վուր էշխովըտ ինձ կու վառիս,
Արտիս միչին սուր-սուր նիտիր կու շարիս,
Դե ի՞նչ կուլի, բարի աչկով մե նայիս.
Վո՛ւնց էսքան շուտ հիռացար քու յարեմեն։

Առանց ջուղաբ դուն իմ հոքին հանում իս,
Լիմոնի պես հերիք քամիս արունըս,
Աղաչելուց ջան չմնաց ջանումըս,
Եկ մի գցի ադաբեմեն, արեմեն։

Տեսնելուս էլ մե բառ էլա չի ասում.
Քաղած վարթըն էլ նուրմեկանց չի բսնում.
էլ միր բռնած գուրծը տիղին չի հասնում՝
Ուժը կորավ միր աղեմեն, սուփրեմեն։

Գուզիմ էշխի մեչ տապակվիմ ու խորվիմ,
Շուռ գամ շամիտ փարվանի պես ու վառվիմ,
Սայաթ-Նովեն կոսե, թուղ լի յիս էրվիմ,
Թաք քիզ պեծ չդիբչի միր վառ քուրեմեն։