Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29

Միղըս մենակ էստում էր, վուր ասի, յա՛ր,
Սըպանում է էդ քու վատ նիաթըն ինձ.
էլ չիմացած, թե իմ ջուղաբն ինչ էլավ,
Ասի, գոզալ, տար էշխի գագաթըն ինձ։

Ախըր էշխըն ինձ դեմ արիդ ժեռ քարի,
Խայտառակից, կինքըս նիտի փայ արից,
Ուշկ ու միտկըս տարավ, ջինից սարսարի,
էլի բաց չէ թողնում վարթ սուրաթըն ինձ։

Գուզիմ էշխի բուրումն անվիրշ խորովվիլ,
Բլբուլի պես վարթի շուրջր բոլորվիլ.
Յարիս շամին փարվանայի պես էրվիլ,
Վուր սիրուց զատվիլ չտա հախ դադըն ինձ։

Գո՛զալ, եկ, աչկիրըս արուն մի լըցի,
Սիրտրս էշխիտ սուր նիտիրով մի խուցի.
Ուր որ գընաս, տա՛ր, էլ չոլիր մի գըցի,
Թե չէ կու սըպանե բու հասրաթըն ինձ։

Յարն ինձ թողից, էլ յիս վունց ուրախ ըլիմ.
Չէ՞ նա կոկոր վարթ է, յիս էլ բլբուլ իմ,
Սայաթ-Նովեն կոսե, թե յիս ղաբուլ իմ,
Թաբ ղըսմաթըս բերե իմ հավատըն՝ ինձ։