Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30

Սիրտս յարա, դոշս դաղած,
Նազլու յարի գերին իմ յիս.
Ճիտս գցած, կուռս կապած,
Նազլու յարի գերին իմ յիս։

Շուղքըն արեգագիցն առիլ,
Էրեսն շող-շափաղ արիլ,
Նայվածքով աչկիրս վառիլ,
Նազլու յարի գերին իմ յիս։

Դագս բագ է, խուր վերքս բաբ,
էշխի զինջիլ վիզըս գցած,
Ման իմ գալի ինձ կորցրցած,
Նազլու յարի գերին իմ յիս։

Վիրավուր ինչպես ծիծաղիմ,
Մե բլբուլ իմ քըշած բաղեն
Շեմքիտ կապած թուզ նվաղիմ,
Նազլու յարի գերին իմ յիս։

Բաղումն վարթ, սարում՝ լալա,
Քու տեսնողին՝ դարդ ու բալա.
Սայաթ-Նովեն կոսե, վալլա
Նազլու յարի գերին իմ յիս։