Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

34

Խաս դաշտերում, խաս զարթերով խաս ալ ձի,
Թափվում է խաս, վուտքերեն խաս, խողըն խաս,
Խաս նազանին, խաս նստել է խաս բարձին,
Թամքը խաս է, սարքը խաս, նստողըն խաս։

Խաս աշխարում խաս տեղ գթնիմ, խաս մընամ.
Խաս սրտիս մեչ խաս հուր—կըրակ, խաս ալամ.
Խաս գըրել է խաս գուլիստան, խաս ղալամ,
էրկու լյուն խաս, այիփը[1] խաս, տողըն խաս։

Խաս աշխարում խաս լավութին խաս փափագ,
Խաս քրտինքով խաս գթնըվիր խաս վաստակ.
Խաս եռում է խաս անկըրակ խաս կաթսան.[2]
Ջուրըն խաս է, ախպուրըն խաս, եղըն խաս։

Խաս յարի հիդ խաս ապրէինք խաս օրիր,
Խաս նազանին խաս հաքիլ է խաս շորիր,
Խաս հյուրընկալ, խաս ծառանիր, խաս հուրիր,
Կուլկուլեն խաս, սեղանըն խաս, սաղին խաս։

Խաս ժամանակ խաս բանքիրրն խաս գրվեց,
Խաս ճակտիցըն խաս քրտինքըն խաս թափվեց,
Խաս արարչեն խաս պատկիրըն խաս տրվեց,
Սայաթին խաս, Նովային խաս, ցեղըն խաս։

էս շահմոհրլու-թեջնիս է. Արութինի ասած։

  1. Լալ:
  2. Մեռոնի կաթսան։