Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

35

Ասի՝ գոզալ, դարդըս ասիլ չիմ կանա,
Շահ-դամարիս միլ տարար, աման-աման.
Քու արածըտ դավթար անիլ չիմ կանա՝
Յարալու է սիրտս, ճար, աման-աման։

Մատաղ իմ քու սիվ մազերուն, սիվ ծամին,
Կարոտիլ իմ բարկ էրեսիտ յիս ջամին.
Անգրծակի դիբա էշխիտ վառ շամին,
Փարվանին մի վառի, նա՛ր, աման-աման։

Արնուտ մարալ իմ, սարեմեն զրգվիլ իմ,
էշխի թաս խմած, սաղեմեն զրգվիլ իմ.
Ղարիբ բլբուլ իմ, բաղեմեն զրգվիլ իմ,
Կոկոնըս զայ չանիս, խա՛ր, աման-աման։

Համփուր չառած բերնիտ պալին կարոտ իմ,
Վարթ էրեսիտ ջուխտակ խալին կարոտ իմ,
Ուսիտ գրած թիրման ջալին կարոտ իմ.
Դուն զարբաբ հաքնող իս, զա՛ր, աման-աման։

Այ սիրտ, չարը ցավ կու բերե քիզ մե օր,
Կու խուցե, յա դավ կու բերե քիզ մե օր,
Ախըր յարը մահ կու բերե քիզ մե օր,
Սայաթ-Նովու պես կաց, յա՛ր, աման-աման։

(1758)
էս թասլիբ է, «իստարամ գոլանում թաշընա յարուն» [խաղի] հանգով.
446-ին։