Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

36

Դըրուստ է, վուր յարին մուրվաթ չէ էլած,
Հոքուս տունը քանդից՝ դառա մե անճար.
Ունքիրն անիղ, զուլփը մե մե նիտ օլրած,
Սիրտս խուցից, ձեռին բռնած մի խանջայ:

Խիլքս թռած, Բալխ ու Բուխարա նընգած,
Սիրտս քաբաբ՝ էշխի բուխարան ընգած.
Նազլու յարը զարբաբ ու խարան հագած,
Տես, թև վունց էլ լավ սազում է կանանչ-ալ:

Արտսունքն աչկիս յիս ընգիլ իմ չոր չոլիր,
Միր դուշմանի մըտկինը թուղ փուշ ըլի,
Թե վուր ինձնում էստուց ավել սուչ ըլի,
Դուն հաստատիր, գոզալ, արի, իմ ջանն առ:

Ասի, գոզալ, եկ իմ արզըն իմացի,
Կարթացի լամ, կինքում արզու մնացի,
Իշխի հիջրանիցըն հարզըն մնաց ինձ,
Եկ դադ արա, ինձ հասիլ է խան աջալ։

Սայաթ—Նովուն պետք չէ շահի ջահ—մալըն,
Փիրից խըմաց ունե շախու ջամ—ալըն,
Թե փուր գուզիս տեսնի էն սուրփ ջամալըն,
Պիտիս քաշի էն խալիլի պես տանջանք։

էս թեջնիսն Արութինի ասած է, լավն է։

— 172 —