Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7


Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովելի.
Հիեդու դիարեմեն էկած զար ղալամքար իս, գովելի.
Շատ սովդաքար քիզ կու պըտռե՝ դու անգին քար իս, գովելի.
Անտակ ծովի միչեն հանած անգին գովհար իս, գովելի։

Յիփ դու բաղչեն սեյրան կեհաս՝ ծովի նըման դու քա ալիտ.
Գըլուխըտ պահելով արա՝ նամ չը դիբչի խաթու-խալիտ.
Տեսնողըն հեյբաթ կու մընա էտ քու սիրուն մահ-ջամալիտ.
Աշխարումըս նուր դուս էկած թազա նուգբար իս, գովելի։

Արի՛, միզիդ մե լավ կացի, ղուրբան ըլիմ մուրվաթումըն.
Ման էկա չիրկիր՝ չը տեսա էտ քու նըման ջուրաթումըն.
Վունց Հինդու դիարումն կա, վո՛ւնց Փըռանգի սուրաթումըն —
Քաշվիլ իս քարգահի մեչըն, ուրիշ թահար իս, գովելի։

Թարիփըտ դավթար իմ արի, փիլ պիտի, վուր գիրքըն տանե.
Դուն քու մըտկի հիդ մի՛ էհա, էտ խիալըն սւրտետ հանե.
Մեշկըտ՝ հադիդեմեն քաշած սիրմա մավթուլի նըման Է.
Աշխարիս շըվաք իս անում՝ սալբ ու չինար իս, գովելի։

Յիս քիզանից չիմ հիռանա ՝ թե չը հասնի մահիս վադեն.
Յիփ մեռանիմ, շա՛ղ տու վւրես դաստամագի թիլի շադեն.
Հենշաք ըլի՝ ուրախ կենաս. Սայաթ-Նովեն առնե ղադեն.
Շատ մարթ կոսե, թե յար ունիմ, դուն ո՛ւրիշ յար իս, գովելի։