Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

37

Յիփոր սարի լալեն կանանչ բաղ ընգնե,
Կու բացրանա ճուղքին, «սուսան իմ», կոսե.
Խաբար չառած կոկոր վարթ ու լալեմեն,
Բլբուլի պես ինքն իրան սանամ կոսե։

Դավրիշին ո՞վ կուտա քոշկ ու սարայը,
Խամ քաթանը ներկիս, չիլի դարայի,
էնդու համա չի պակսի իմ հարայը,
Վուր ամեն մարթ «յիս էլ հասան իմ», կոսե:

էն ի՞նչ նիտ է, վերքեն արուն չի հուսի,
Նիրկարարը ղուշ է՝ առանց կարասի,
Անփիր մարթի լիզվից անիծկ չի պակսի,
էտենց մարթն էլ իրան «իսան իմ», կոսե։

Հեստի մարթ կա, ժեռ քարին էլ հավան չէ,
Վուր քամին տա, բմբուլի պես կու թռչե.
Մարթ էլ կա, վուր ճիճու տեսնե կու փախչե՝
Աժդահայի գլխին «ավսան իմ», կոսե։

Իմ խիվ սիրտըս էշխի միչին թաղվիւ է.
Էշխում թաղվիլ, հարուր տիղից դաղվիլ է.
Սայաթ—Նովեն էն դուր լալով շաղվիլ է,
Վուր աղվեսըն — «ասլան բասան իմ», կոսե։

Էս Արութինի ասած է. օգութլամա:

— 173 —