Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

38

Աթամորթի, անգաճ արա էս բանիս,
Ծեքը չելածէ գիշերն արիվ դուս չի գա.
Շառըտ քաշի սատանայից՝ ցավ չառնիս՝
Հոքուտ դռնով չար հարամին հյուր չը գա։

Հախ ճըրաքը վառի, քուքուրթը մարի,
Միխկըտ սրփե, հոքիտ արթար, սուրփ պահի,
Լիզվով օրնանք կու տան՝ ուշունցից փախի՝
Մե ախպըրից Էրկու տեսակ ջուր չի գա։

Ղուրթ ին ասի՝ տըղեն քեռուն կու քաշե,
Չինարը բար չի տա՝ բոյըն կու քըշե,
Խոտն արմատից կուլի՝ սոյըն կու քաշե.
Ուռու ծառից դարչինի հուտ-համ չի գա։

Մե ազնիվ յար չիմ գթնում էս աշխարիս,
էնդու համա հա կանչում իմ հարա յիս,
Հոր չիմ փորիլ, վուր ընգնիմ էդ հորը յիս,
Կըրակ էլ տաս ճըշմարիտին մահ չը կա։

Սայաթ-Նովեն կոսե՝ ցավից հիռավուր.
Ժեռ քարեմեն քամին ինչ կու տանե վուր,
Հոքուտ տունը շինե ամուր-հիմնավուր՝
Նոյի նըման՝ հեղեղիցն էլ ահ չը գա։

էս Արութինի ասած է, օգութքամա (սկզբից, հայերեն), էսպես
վարսաղ է Արութինի ասած (վերջից, վրացերեն)։

— 174 —