Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

39

Պըռունգնիրըտ բլբուլի պես բաց արա,
Վուր բերնումըտ ատամըտ չը վնասվե.
Ճուղքեն շաղ է կաթիլ մազըտ թաց արիլ,
Սայաղ մնա, վուր ծամըտ չը վնասվե։

Քու համփուրիտ կարոտ, ծարավ մեռա յիս.
Եկ մհլամ դիր վերքիս, թե վուր ջարա իս,
Վարթրն թփից պիտի էնենց դու քաղիս՝
Անգին ակըն մատնումըտ չը վնասվե։

Դարդըս շատ է, ասիլ չիլի էն խուրքեն.
Ամուր կապե, արուն չը գա իմ վերքեն.
Հեստի անց կաց բաղչի ղոբի արանքէն՝
Վարթի չառնե, գլուխըտ չը վնասվե։

Դագաղ դրեք, մինչի թաղիլն ասեցեք.
էշխի ձեռից էսենց դաղվիլն ասեցեք,
Տիս չիմացա, ձիզ մատաղ լիմ, ասեցեք,
Վուր լուսնակը ջափաղեն չը վնասվե։

Փիրեմեն փիր առած թալիշ իմ դառի,
Այ սիրտ, փարդեն պատռե էշխումըն վառվի,
Սայաթ-Նովա, դուն էլ հեստի գործ բռնի՝
Աղ ու հացըդ-սեղանըտ չը վնասվե։

(1758)
էս ղափիա էր. Արութինի ասած. գրված է մարտի 10-ին, քրոնիկոնի 446-ին:


— 175 —