Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

40

Այ սիրտ, ովոր քիզ մե յաման բան կոսե,
Յիդ դառ ասա — «յիս քիզ ամա ջան կուտամ».
Թաք դուն արով ըլիս, թող հա վատ ասին,
Դուն լավութին դադիր, խաթիրջամ կու տան:

Տերն իստակին ու անմիղին կու նայե,
Վունցոր վառվող փիլթեն լիղին կու նայե.
Բարով ծառը տակի խուզին կու նայե.
Ալչաղ մարթի վիրչը կուլի ջահանդամ:

Արի, անգաճ արա բեյթիս ու առ, տար,
էլ մի՛ ասի, համ կանանչ կարէ համ ալ կար,
Քանի վուր քու ձեռին Էսօր հընար կա,
Հոքուտ համա մե տուն շինե ջաննաթում:

Թե մարթի մեչ դողրու մարդըն էրևա՝
Սոնեմեն էլ կթված կաթըն կերևա,
Միղքը դառն է, ամա քաղցր կերևա,
էնդու համա դրախտեն էլավ ջան—Աթամ:

Սայաթ—Նովա, դուն էս բանըն կատարի՝
Միշտ գոհ մնա բարեկամից, օտարից,
Պիտիս մոռնա, հենց վութ մահըն պատահից,
Գուզե հարուր տարի քաշիս ջանիտ դամ:

(1758)
էս Աթութինի ասած թեջնիս է. գրված է մարտի 19-ին, քրոնիկ: