Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

41

Օղորմի էն կարմունջ շինող վարպիտին՝
Անց կընողը քար կու դնե, կու հիշե.
Խալխի համա կինք մաշեցի, ջան տվի՝
Տապանիս քարն էլ ախպերըս կու քաշե։

Իգիթն էն է, ում աղ-հացը չի հատնի,
Ով ծառս կուլի, կապանքնիր կու կըտըրտի.
Ամա հիմիկ ով քիչ արճիճ կու գթնի,
Շուտ վազ կու տա սարափ խանի, փարաշի։

Չարխի—փալագըն չարխն էնենց շուռ էրիտ,
Վուր մինձատան վուրթին մնաց դռներին.
Ով էլ մե հին շալ չէր հաքած տոներին,
Հուջրեն լիքը՝ ձեռ է մեգնում ղումաշի։

Տե՛ր, ազատիր կիղծավուրից, անբանից,
Հիմարներեն, անտաշներեն պահպանի,
էնդու համա չիմ նիղանում դուշմանից,
Վուր-սրտումս դադիր ունիմ սիրդաշեն:

Ինչ բլբուլ իս, վուր փարվազըտ չին տեսնի,
Սերը չելած տիղը սաղըտ չին տեսնի,
Սայաթ-Նովա, էլ գրածըտ չին տեսնի՝
Ամեն էկող ղալամ առած կու նաղշե։

(1758)
Արութինի ասած է. մարտի 19-ին, քրոնիկոնի 446-ին: