Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

42

Ինչքան էլ վուր ասլանն աղվես տապալե,
էլի հանկարծ, յա մե ուրիշ փանդ է պետք.
Մե հատ յիզը լըծիլ չի ըլի կալիե,
Գութնին էլ Հուր մինչ տասնվից հատ է պետք։

Փորցված մարթը խոսկի էդնեն ման չի գա,
Անփորցըն էլ լավ ու վաղին ման չի գա.
Գիլի գլխին ավիտարան սաղ չի գա.
Մարիփաթից զուրգին ի՞նչ խրատ է պետք։

Միղավուր արարքըն կուլի տերեմեն.
Խիլքը գլխից թռչի, կուլի յարեմեն.
Թե լավ, թե փուչ վուրթին կուլի մորեմենք
Լավ վուրթուն էլ արթար, հալալ կաթ է պետք։

Թե ցավ չանցնե իննըն ամսվա վարանին[1],
Թեգուզ յաղութ ու գոհարի հանք անին,
Խուրթ զավակին սուտ կու սիրե խուրթ նանին՝
Պորտից պորտը մերկ ու ամուր կապ է պետք։

Յիս չիմ գիդի վրես էն ով աղ արից,
Ախպորից ու մորիդ գրգից, դաղ արից,
Սայաթ-Նովուն ովոր բեդամաղ արից,
Տիրոջ ճանփին նրան արթար դատ է պետք։

(1758)
էս օգութլաման Արութինի ասած է, ապրիլի 20-ին 446-ին։

  1. Արգանդ։