Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

43

Աշուղ ըլին ինձ ամա մինձ ցավ դառավ
Ձեռըս Չանգլու-փիրին կապածի պես է.
Ուշկըս շաղվից, յիփ էշխի հուրն ինձ առավ՝
Հենց գիդին թե խիլքըս պահածի պես եմ։

Ջանք դըրեցի՝ հացըս աղի հասցըրի,
Ձորից դուս բերի դուզ տիղի հասցըրի,
Զոռով հարուր ցավ ու դաղի հասցըրին՝
Տակեն քոք՝ վըրեն թաղ բըռնածի պես է։

Օղորմի էն փիր-ուստաղին, վուր անցավ,
Հրլա կանանչ, չուր չոլիրում չուրացա,
Սրրտիս միջըն էշխի կըրակ գոյացավ,
էնդուր դոշըս խուրեն դաղվածի պես է։

Աչկես արուն հուսից, նամի մեչ ընկավ,
Գիշեր—ցերեկ դարդ ու ղամի մեջ ընկա.
Փարվանի պես վառած շամի մեչ ընկա՝
Թիվիրըս էլ կոսիս էրվածի պես է։

Ախըր տեսեք, էշխըն ջալալ շինից ինձ.
Բազարի մեջ գցից, դալալ շինից ինձ.
Տեսնողներն էլ էնենց խիայ կոնին միշտ,
Թե էս Սայաթ-Նովեն հարփածի պես է։

(1758)
էս վարսաղ է. Արութինի ասած՝ հունիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին։