Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44

էս էշխըն ինձ փիրն է տվի՝
էրվեցի, վառվեցի ձերքին.
Նաղլու յարք մազիրն օլրիլ,
Աչկի լուս, ղառ է կապիլ սիվ բարեքին,
        Չուրս բոլորքին, սիվ բարեքին։

Միզ ունենամ, արին կու տամ,
Կինքս, հոքիս յարին կու տամ,
Զանս մատաղ անիլ կու տամ,
Ա՛յ հավատ, իմ գոզալի թուխ աշկ-ունքին,
        Լուսին տեսքին, մարալ տեսքին:

Բլբուլ իմ, բաղ կարոտեցի,
Մեբաշ վարթի փաթաթվեցի,
Առանց կամի փոթոթվեցի,
Այ անգին, յիս մնացի էշխիտ ճանգին,
        էշխիտ ճանգին ու արանքին։

Յիս բլբուլ իմ, վարթըս ծախած,
Ջուխտ աչկիրս լացից ճաքած,
Մհլամն կըրակով սարքած,
Անջիգար, գրեցիր իմ ծանըր վերքին,
        Իմ խուր վերքին, սրտիս վերքին։

Դագաղիս դիբել է խարաթ,
Աջալից էկիլ է բարաթ,
էլ չհասավ քոշկ-ամարաթ
Սայաթ-Նովու գրած ջանքին, աղաչանքին, պաղատանքին։