Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

45

Քանդվում է հոքուս աշխարը,
Մինչի յարըս ման չի գալի.
Մե հատ է յարիս թահարը,
Սիրելիս, մինչի նաղաշ չնկարի, չնկարի, չնկարի:

Յարըս գոզալներու թագն Է.
Ակներու մեջ անգին ակն Է.
Շարբաթն Էլ ինձ ամա դառն է,
Սիրելիս, թե համփուրիտ հիգ չիմ առի, հիդ չիմ առի:

էշխետ հարփած չիմ դինջանա,
Վարթ պատկիրքետ չիմ կշտանա.
Մեջլիսներեն չիմ հիռանա,
Սիրելիս, քեփն ինչքան էլ վուր էրկարի, վուր էրկարի

Գինըտ շահիրն էլ չին ճարի.
էշխեմետ յիս չիմ բեզարի,
Սուսան սազըտ հուս չի արվի,
Սիրելիս, մինչի զարըն չզարթարի, չզարթարի:

Զուլփով ուշկըս դուն չիս խըլի,
Թե վարթըտ սըրտիս չւ ծըլի.
Յա՛ր, ունքիրըտ բագ չին ըլիք
Սայաթ-Նովեն թե չնայի, թե չնայի, թե չնայի:

(1758)
էս երկուսն էլ մեջլիսի բովանի (7) թասլիբ է՝ մի ձանյով. Արութինի ասած հունիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին:

— 181 —