Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46

էշխեմետ յիս դառա խաստա.
Ինձ զոռով նաչադ իս արի.
Սիվ մազիրըտ դաստա-դաստա,
Աչկի լուս, վարթ-մանիշակ բաղ իս արի, բաղ իս արի:

Բլբուլ իմ, խարին կաղաշիմ,
Բաղեմ են զրգված կու փախչիմ,
Սիվերես արիր՝ կամանչիմ,
Ջանըմ յա՛ր, քու էրեսըն պարզ իս արի, պարզ իս արի։

Յա՛ր, գինի տուր ինձ մինչի լիս,
Քու զուլփերուն մատաղ լիմ յիս,
Սրտիս քուրեն դուն գըտիլ իս,
Սիրելի՛ս, էշխիտ հուրըն շաղ իս արի, շաղ իս արի։

Չիմ դիդի վունց գովիմ յարին՝
Կարոտիլ իմ լուսին թահրին.
Աչկիրըս լցրիլ իս արին,
Սեմուրվաթ, սիվ ջիգարըս դաղ իս արի, դաղ իս արի։

Լար իմ ըլում՝ դարդըս ծով ա.
Առանց միղի Սայաթ-Նովան
Քու լիդվի նիտից խորով ա.
Զուր տիղը նասաղ իս արի, սաղ իս արի, սաղ իս արի։

Էս էլ կողքի (նախորդ) խաղերի ձայնով։

— 182 —