Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

47

Մահըս իրա վուտով գու քա, յիս տիղիս իմ ման գալի.
Միռածին օղորմի տալով սադիրիս իմ ման գալի.
Անցած օրըն չիմ ափսուսում, վաղիրիս իմ ման գալի.
Մուխաննաթըն օր չը տեսնէ, էն սիրիս իմ ման գալի։

Յիս չիմացա, վունց փաթաթվից աշըղութինն իմ գլխին.
Ինձ դիվանա Մեջլում շինից, յիղ դըրից իմ կրակին.
Իննըն ամիս աճեցրիլ է, լուս դառնա իմ մոր հոքին,
Բալքամ կաթի հիդ իմ ծըծի, էն շիրիս իմ ման գալի։

Աշըղութինն էլ ջաղցի պես չի կանա անջուր բանի.
Ախըր ինձի ջունուն կոնը, խիլքըս գլխես կու հանի,
էշխըն հազար ծաղիկ ունե, նըմանած մե գուլչանի.
Չիմ ուզում հա բացըր նայիմ, ցածրիրիս իմ ման գալի։

էշխի ծովի մեչն իմ ընգի, չիմ դիմանում լանգին էլ.
Ջանումըս էլ ջան չը մնաց, չիմ գալի էն ռանգին էլ.
Շատ իմ ջանք դըրի՝ չիմ հասի աջղութենի դանգին էլ,
էնդուր հըլա մե աշկիրտ իմ, իմ փիրիս իմ ման գալի։

Աջըղութինը կրակ է, սիրտըս արած մե քուրա.
Ջանս ու հոքիս վառիր, թողիր՝ չիմ գիդի խիլքըս ուր ա.
Լաց ու ողփա, Սա՛յաթ-Նովա, խիալ անիլըտ զուր ա,
էս նիղ վախտին թոպ ղայ չըլի, իմ ջիրիս իմ ման գալի։

(1758)
էս իլահին Արութինի ասած է. հուլիսի 9-ին, քրոնիկոնի 446—ին։