Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

48

Դոստը, յարը, մեկ էլ ընգիրն աշխարքում...
Մեկը վարթ կու քաղե, էն մեկելը՝ փուշ.
Մեկը թութակ կուլի, մեկն էլ մե բլբուլ,
Մեկը կուտե շաքար, մեկը՝ լաբլաբու։

Մարթ կա ուրախ, մարթ կա տըխուր ու փոշման.
Մեկին՝ մըսխալ, էն մեկելին՝ հինգ բաթման.
Էրկու բան կա իրար դուշման հավիտյան,
Մեկը կինքն է, մեկն էլ մահն է անկըշտում:

Վուրըն ախկատ, վուրըն օսկով մե գանգին,
Վուրին գինի, վուրին աղու մե բանգի.
Մեկը կոծե սազ, էն մեկն էլ իր չանգին.
Մեկին գամ ու վայիլը, մեկին՝ ցավ ու սուք.

Մեկը քընած, մեկը զարթուն — աչկը բաց.
Վուրըն օյաղ, վուրը հարփած—գինու մաստ.
Մեկըն անվուտ, մեկը կըռնատ — մե շիքաստ,
Մեկն էլ հենց նուր ձըվից յախու է կապում:

Սայաթ-Նովու վաթանիցըն հարց կու տան.
Մեկր կոսե Հինդն է, մեկը՝ Համադան...
Վաթանըս Թիփլիսն է, կողմը՝ Վըրաստան.
Մերըս Հավլաբարցի, հերըս Հալաբլու:

էս Արութինի ասած է. զափիա:

— 184 —