Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

53

Մեջլիսումըն սինին լի ու շեն տեսա,
Սաղու ձեռին շուշա, կուղքին մե տկճուր.
Յարիս վիզը բացված յախեմեն տեսա,
Դոշին՝ լալ ու գոհար, ծոցում՝ մե մե նուռ։

Աշկիրեմ ես արտսունք գուքա՝ ռանգն ալ է.
Յարիս կանանչ շուրի կարը ծալ—ծալ Է.
Վուտքիրինը յա թիմաջ Է, յա շալ է.
Ամեն վուտն էլ... շիրմային ուր, մարմառն ուր։

Թե հարիֆ իս, բառըս հաշվի, դեմ խոսա.
Մեկ յիս ասիմ, կանաս, մեկն էլ դուն ասա.
Մարթի դուշման յիրիք փուքըր բան տեսա՝
Մեկ սիվ ճանջր, մեկ մոծակը, մեկ էլ՝ լուն։

Թաքավուրի խոսքը փարմանա պիտի.
Վառվող շամի վըրա փարվանա պիտի.
Յարիս բադի բարն էլ ինձ համա պիտի,
էս թաղիրեն մեկը քիզ թուզ, մեկն ինձ տուր։

Սայաթ—Նովա, աստուծըտ չը կորցրնիս,
Կինքի կարքն էլ փուրցվածին կու հարցընիս.
Լավութինին ով վատութին դարցընի,
Վիրչումն անտեր շան պես կընգնի դըռնեդուռ։

էս լավ թեջնիս է։