Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

60

էս նազանին, էս սաղին է էս գողը.
էս կընիք է, էս դատավուր, Էս արթար.
Էս մարքըրիտ, էս գոհար է էս տողը.
Էս աշուղ է, էս ղալամ է, էս դավթար։

Էս ծառիրը, էս նռնիրը, էս բաղը.
Էս դըրիլ Է էս իմ սրտում էս դաղը.
Էս գոզալն է էս խաղում է էս խաղը՝
Էս շա՞հմաթ է, էս նա՞րդի է, թե՞ էս զառ։

Էս վուրսնուրթը, էս վուրսն արիր էս խալիով,
էս ցանիլ է, էս հուրն իմ մեջ էս ալիով.
էս արիլ է էս առուտուրն էս ջափով՝
էս տըվիլ է էս մարջանին էս հազար։

էս վարթն ոչով էս թուփիցն էս չքաղից,
էս սիրողին էս խուր ծովում էս թաղից.
էս Սայաթ-Նովուն էս ցավումն էս թողից,
էս պատիժ է, էս զուլո՞ւմ է, թե՞ ահզար։

Շումարա—թեջնիս։