Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

61

Ասեցին թե, Շախաթա՛յի, յիս կանչում իմ շահի-շահ.
Ծառս է ըլում էս խիվ սիրտս, դարդի վազում առանց ահ:

Կախ ին ընգի սիվ զուլփիրը՝ վարդ, սուսամբար ին, մադա՛թ.
էրեսը վար շուղք է տալի՝ շամս ու ղամար է, մադա՛թ։

Ձեռի օսկեռանգ խնձուրը յարի դարմանն է, վուր կա,
Ծոցի պահած շամամնիրը՝ թազա նուբար է, մադա՛թ։

Իմ սիրածի հագած շորը յա կարմիր է, յա կանանչ,
Շափալ տվից էլ չիմացա, ինչ թավուր զառ է, մադա՛թ։
   
                    Ախըր, գոզա՛լ, ի՞նչ իս ուզում.
                    Խըմորից վո՞ւնց նիտ կուլի,
                    Ջըրից վո՞ւնց մըզրախ կու շինվի,
                    Ավազից վո՞ւնց թոկ կուլի,
                    Քարից վո՞ւնց անիղ կու շինվի
                    Ուռուց ի՞նչպես միխ կուլի...
                    Մաստակից ի՞նչ ասիղ կուլի,
                    էս ի՞նչ խաբար է, մադա՛թ։

էլ վո՞ւր մեկին գնամ ասիմ, յարիս էսքան մահանան.
Սայաթ—Նովեն էլ վո՞ւր մեկին ասե. հընար է, մադա՛թ։