Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

62

Նոր խոջաներ, ձըրի մալ տան, չառնիք դուք,
Ով վուր տեսնե, կոսե փահլևան ձիզի.
Կինը չի դիմանա՝ գաղտնիք չասիք դուք,
Յիս կու միռնիմ, սա մընա նըշան ձիզի։

Դե վուր փիրի տվածովն իմ անվանի,
Անգաճ արեք, խըրատ ունիմ մե քանի՝
Հարուր տարի գյադին հաց տու, պահպանի,
Մեկ օր Էլի կոնե մե չար բան ձիզի:

Ամեն մի ձի նըստող դեռ Զալ չի դառնա.
Ինչքան էփիս, մախուխը պալ չի դառնա.
Խալխի մալը քիզ համա մալ չի դառնա.
Անաղուն չիփ ջաղցում տիղ կու տան ձիզի։

Ազիզ ջանը դուք ջան տաշուէ պտրեցեք,
Անցած օրըն հասկանալով պտրեցեք,
Մե բան էլ կա, աչկը լալով պտրեցեք,
էն վուր մայրն է թողիլ, պատվական, ձիզի։

Սայաթ-Նովա, խոսի հոքուտ ճառերեն,
էս ճամփեն քիզ տրված է մինձ հայրերեն.
Պատիվ ուրացողեն, կնկա շառերեն,
Կոսիմ, տերըն ըլնի պահապան ձիզի։

1758 թ, հունիսի վերջերին: