Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

63

Սովդաքարի ապրանքը վուր թալանվի.
Հիշտ ու հանգիստ էլ յիդ բերիլ կուլի՞ վուր.
Մե բիրթի դուռ թե վուր ըլի էրկաթի,
Ուռի սեպով թեգուզ քերիլ կուլի՞ վուր։

Քողըտ քաջե, վուր նիտիրըտ էրևան.
Ճիշտ խաբարը գժիցն է, վուր կիմանան.
էրազումըտ թե վուր քիզ մե բարաթ տան,
Առուտեհան թանխան ճարիլ կուլի՞ վուր։

Ով ընգիրի համա մե չար բան պտրե,
Պատվից կընգնե, իր գլուխը կու կոտրե.
Ի՞նչ իմանաս, ո՛վ կու դատե, ո՛վ կուտե,
Տիրոջ բանեն գլուխ հանիլ կուլի՞ վուր։

Էնենց արա, չթոռոմե քու վարթըն.
Մահը չի գա, մինչ չը լցվե գավաթըն.
Մինչև չըլի տիրոջ կամքն ու նիաթըն,
Ծառից գցիլ, թեգուզ, տերև կուլի վուր։

էն վարթ գունքըս անհետ կորչելուց հետո,
Ջուխտ աչկիրըս արնով լցվելուց հետո,
էս ձեր Սայաթ-Նովուն, մեռնելուց հետո,
Լաց ըլելով շնչի բերիլ կուլի՞ վուր։

էս ղափիա է: