Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հավելված Բ

1 (68)

Նազլու յարից խաբար էկավ, թե «էլ չիմ սիրի»— կոսե.
«Աչկը լաւով մոդըս էլ գա, արտսունքին տեր չիմ,— կոսե.
Թաքուն պահած սրտիս սիրը չավ է արիլ աշխարհին
էլ չիմ հիշի, էլ չիմ խղճա, թող գնա կորչի»,— կոսե։

Ունքիր ունե լարած անիղ, թերթերուկը մե—մե նիտք
Հիռու տիղըն սեյր է անում, մոդ չէ գալիս ինձ մե հիդ.
է՜յ, աղանիր, դարդ իմացող, էս ջանանին մե մըտիկ,
Աստծու բարովըն տալիս էլ «դրա՛ն էլ կարոտ չիմ»,— կոսե։

Սիրուց գժված բլբուլի պես, դողիս խուցիր շարած է.
էս աշխարի գոզալներու սիրտը կոսիս քարած է.
Թե իմանաք, Սայաթ-Նովեն էշխեն էրած, կորած է.
Աղաչեցի, թե խըղճի գա՝ «չէ՛, ու ծանոթ չիմ»,— կոսե։