Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2 (69)

Դա՜դ քու ձեռին, ա՛յ, անխիղճ փարի,
Աջաբ, դո՞ւն լիս հուրյան, բիրյան անողըն.
Թաքուն յիս մաշվում իմ էս ահուզարից,
Աջաբ դուն լիս սիրըս բայան անողըն։

Իմ վաթանից, ժողովուրթից գրգեցիր,
Ճամփես հիռու, օտար յիրգիր ցցեցիր,
Հասակըս ճմբրեցիր, մեչկըս ճըկեցիր,
Աջաբ, դուն լիս բոյըս քաման անողըն։

Մեջլումի պես ախ իմ քաշում չոքիրում,
Փահրադի պես դաստան էլա խաղիրում,
Սայաթ-Նովուն չոր անապատ տեղերում,
Դո՞ւն չիս, աջաբ, խիղճ փերիշան անողըն։