Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3 (70)

Փորցված վարպետներու մոդ մե ծառա իմ,
Խիղճ ու դեվեր մարթկանց հարգողներից իմ.
Թե վուր խալխին հասնե, կատարյալ իմ յիս.
Սովորողին ուսում տվողներից իմ։

Իգիթ մարթը խոսկըն էրեսին կոսե.
էշխի ծովըն մտնողը խուր կու սուզվե.
Դարդս շատ է՝ մինչ հաքուրի կու հասնե՝
Սիրտըս կոտրած, կինքըս զոհողներից իմ։

Միրք առնելուս դրուստ դադըն ճանանչիր.
Անգին քարի դրուստ հատըն ճանանչիր.
Սայաթ-Նովա փիր-ուստագրն ճանանչիր
Խըրատ տվող—ուշկի բերողներից իմ։